Պսակին Սպիտակ տան ամենաբարձր վարձատրվող աշխատակիցներից մեկն է

Պսակին Սպիտակ տան ամենաբարձր վարձատրվող աշխատակիցներից մեկն է

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Պսակին տարեկան 180 հազար դոլար աշխատավարձով դարձել է Սպիտակ տան ամենաբարձր վարձատրվող աշխատակիցներից մեկը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջատար է ամերիկացի առաջնորդների շրջանում Վաշինգտոնի պատմության մեջ ամենաբարձր աշխատավարձով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ինչպես հայտնի է դարձել Սպիտակ տան աշխատակիցների հաշվետվությունից, որն ամեն տարի ներկայացվում է Կոնգրեսին, ընդհանուր առմամբ ամերիկյան կառավարության ներկայացուցիչները հարկատուներին արժեցել են 49,6 մլն դոլար։ Համաձայն Forbes-ի վերլուծության, որում նշվում է, որ Բայդենի աշխատավարձը ամենաբարձրն է Ամերիկայի պատմության մեջ, ԱՄՆ բնակչությունը պետք է պետությանը ևս 200 մլն դոլար վճարի վարչակազմի կառավարման հաջորդ 4 տարիներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, համապատասխան ցուցանիշը գերազանցում է ԱՄՆ վերջին 2 նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Բարաք Օբամայի ծախսերը։ Այսպիսով՝ Թրամփի վարչակազմը կառավարման մեկ ժամկետում ծախսել է 164․3 մլն դոլար, իսկ Օբամայի վարչակազմը՝ 188․5 մլն դոլար։

Բայդենի վարչակազմի 22 օգնականներից յուրաքանչուրի տարեկան աշխատավարձը կազմում է 180 հազար դոլար։ Նրանց թվում է Պսակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում