Թուրքիայում հրդեհների հետևանքով երկու հրշեջ է զոհվել
Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում անտառային հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացելէ, ևս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Էրդողանը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Այդպիսով, աղետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները:
Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ երկրում կրակի 98 օջախներից 88-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել: Կրակի արագ տարածմանը նպաստում է քամին:
Կարծիքներ