104-ամյա կոլումբացին երկու անգամ հաղթահարել է կորոնավիրուսը
Կոլումբիայում 104-ամյա բնակչուհին՝ Թունհա Կարմեն Էրնանդեսը, երկու անգամ վարակվել է COVID-19-ով ու հաղթահարել հիվանդությունը: Այս մասին հայտնում է Univision Noticias-ը:
Առաջին անգամ Կարմեն Էրնանդեսը կորոնավիրուսից ապաքինվել է նախորդ տարվա հունիսին: Այդ ժամանակ հիվանդը մեկուսացվել էր տուն-ինտերնատի մյուս բնակիչների հետ: Այնտեղ կինը բնակվում է արդեն 25 տարի:
Այս տարվա փետրվարի 27-ին Էրնանդեսին պատվաստել էին, սակայն մարտի 8-ին նրա հանձնած ՊՇՌ թեստը դրական է եղել: Բժիշկները բացատրել էին, որ այդ կարճ ժամանակահատվածում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը չի հասցրել զարգանալ:
Մարտի 19-ին Էրնանդեսը հոսպիտալացվել է: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում նա կարողացել է ինքնուրույն շնչել՝ առանց զգալու արհեստական շնչառության սարքի կարիքը: Ապրիլի 5-ին Էրնանդեսին դուրս են գրել հիվանդանոցից:
Էրնանդեսը կորոնավիրուսը հաղթահարած աշխարհի ամենածեր բնակիչն է:
Կարծիքներ