6 մագնիտւդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի ափի մոտ

6 մագնիտւդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի ափի մոտ

Սեյսմոլոգները 6 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կամչատկայում: Բնակիչներն զգացել են ցնցումները, հաղոդվում Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության կայքում, «6.0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել հյուսիսային լանության 52՛60, արեւելյան երկայնության 160՛58 կոորդինատներով կետում, 33 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Կամչատկայի Պետրոպավլովսկից 136 կիլոմետր դեպի արեւելք»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կամաչատկայի Պետրոպավլովսկի առանձին շրջաններում զգացվել են մինչեւ չորս բալ ստորգետնյա ցնցումեր: Նախնական տեղեկատվությամբ վնասումներ չկան: Հուլիսի 13-ին երկրաշարժ Է գրանցվել Կամչատկայի Պետրոպավլովսկից 154 կիլոմետր հեռավորության վրա, մագնիտուդը կազմել Է 4,9: Այն չի զգացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում