Մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը. հայտնի է քննարկման շրջանակը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը:
Ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր կքննարկվեն և կընդունվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։
ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետները կքննարկեն ԱՊՀ-ում համագործակցությունը, կապերի ընդլայնումը տնտեսության, առևտրի, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։
Հայաստանը հանդիպմանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ղազախստանն այս տարի նախագահում է համագործակցությունը, 2023 թվականին ԱՊՀ-ում նախագահելու է Ղրղզստանը, համանախագահողները կլինեն Ղազախստանն ու Ռուսաստանը։
Կարծիքներ