Նրանք, ովքեր փորձում են քաղաքական քննարկումներով զբաղվել, ցանկանում են ԼՂ գործընթացը գլխիվայր շրջել. Լավրով

Նրանք, ովքեր փորձում են քաղաքական քննարկումներով զբաղվել, ցանկանում են ԼՂ գործընթացը գլխիվայր շրջել. Լավրով

Երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի օգուտները, շրջափակումների ու պատժամիջոցների վերացումը, կսկսեն այլ կերպ նայել այն հարցերին, որոնք մեր գործընկերները փորձում են սրել ու բերել առաջին պլան: Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ընթացքում խպոսել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Մինչ այդ նա խոսում էր ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հայտարարությունների մասին:«

«Հիմա պետք չէ քաղաքականացնել գործընթացը: Այն բավականին բարդ ընթացք ունի, քանի որ որոշվում են տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, շփման գծի, սահմանների դեմարկացիայի հետ կապված հարցեր: Դրանք հասկանալի հարցեր են, որոնք պետք է լուծել, որպեսզի տարածաշրջանը «ազատ շնչի» և անցնի խաղաղ կյանքի: Նրանք, ովքեր փորձում են այդ հարցերը թողնել «հետո»-ին և նախ զբաղվել քաղաքական քննարկումներով, իմ կարծիքով, ցանկանում են գործընթացը գլխիվայր շրջել»,- ասել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում