Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ ունեն. Բայրամով

Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ ունեն. Բայրամով

Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ-ների՝ Ջեյհուն Բայրամովն ու Աննալենա Բերբոքը խոսել են տարածաշրջանում առկա իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների մասին։ Բայրամովը Բերբոքին ասել է, որ «Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության վերականգնումից հետո» Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան, և որ «Բաքուն հուսով է, որ այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում