Կաթողիկոսի պատվիրակության կազմում Իտալիա է մեկնել նաև Արման Թաթոյանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Նորին Սրբության պատվիրակության կազմում Իտալիա է մեկնել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։
Կաթողիկոսը Հռոմում կմասնակցի «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։
Կարծիքներ