Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ:
«Թող ընտանեկան այս գեղեցիկ տոնը խաղաղություն և ներդաշնակություն բերի Ձեր երկրին և ժողովրդին։
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով։
Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և ընդլայնել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ավանդական բարեկամական կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
Կարծիքներ