Ճապոնիան և Չինաստանը խորհրդակցություններ են անցկացրել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողման հարցի շուրջ

Ճապոնիան և Չինաստանը խորհրդակցություններ են անցկացրել ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ նյութերից մաքրված ջուրը օվկիանոս բաց թողնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
«Մարտի 30-ին Դալիանում (Չինաստան) խորհրդակցություններ են տեղի ունեցել ճապոնացի և չինացի փորձագետների միջև «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ALPS համակարգով մաքրված ջրի օվկիանոս բացթողման վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել տեխնիկական հարցերի շուրջ։
Հանդիպմանը մասնակցել են Ճապոնիայի իշխանությունների և ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև չինական կողմից մի քանի գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցներ։ Ճապոնիայի ԱԳՆ-ն առաջին անգամ է տեղեկատվություն հրապարակում նման խորհրդակցությունների մասին։
Կարծիքներ