Գործադիրը քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը

Գործադիրը քննարկում է պատերազմի հետևանքով կորուստ ունեցած տնտեսվարողներին աջակցելու հնարավորությունը

ՀՀ կառավարությունում քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են պատերազմի հետևանքով կորուստներ ունեցած տնտեսվարողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ  հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Ստեփանյանի հարցին:

«Քննարկման փուլում են այն ծրագրերը, որոնք առաջարկվելու են կորուստներ ունեցած տնտեսվարողներին: Ե՛վ սոցիալական, և՛ տնտեսավարողներին աջակցության ծրագրերը զուգահեռաբար տարբեր փուլեր են անցնում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կառավարություն կքննարկի հետպատերազմյան և հետկորոնավիրուսային ևս մեկ հակաճգնաժամային ծրագիր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում