Պուտինը կհանդիպի Ուիթքոֆի հետ

Պուտինը կհանդիպի Ուիթքոֆի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ ղեկավարի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Ուիթքոֆը կքննարկեն ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչը լավ հնարավորություն է՝ փոխանցելու Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ նրանց հանդիպումը կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի նախագահին:

Ավելի վաղ Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպում է անցկացրել Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Սա վերջին ամիսներին Ուիթքոֆի երրորդ այցն է Ռուսաստան։ Նա ավելի վաղ Ռուսաստան էր այցելել և Պուտինի հետ հանդիպել մարտի 13-ին։ Իսկ փետրվարին Թրամփի բանագնացը Մոսկվա էր գնացել՝ ամերիկացի բանտարկյալ Մարկ Ֆոգելին հայրենիք վերադարձնելու։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում