ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա. Հուսով ենք` Ադրբեջանը կհամագործակցի մեր անհետ կորած հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով անհետ կորածների խնդրին:
«ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով:
Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»,-նշել է նա:
Կարծիքներ