Քրիստիան Էրիկսենը դուրս է գրվել հիվանդանոցից
«Ինտերի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Դանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:
Նախօրեին Էրիկսենը վիրահատվել է` տեղադրվել էր սիրտ-անոթային-դեֆիբրիլյատոր (ICD), իսկ ուրբաթ օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Քրիստիանն այսօր այցելել է ազգային թիմի բազա, այնուհետև տուն կգնա՝ ընտանիքի մոտ:
«Շնորհակալություն հաղորդագրությունների ահռելի քանակի համար. անհավանական էր տեսնել և զգալ այդ ամենը: Վիրահատությունը լավ է անցել, և ես լավ եմ: Հիանալի էր տղաներին տեսնել երեկ երեկոյան անցկացրած ֆանտաստիկ խաղից հետո: Ավելորդ է ասել, որ ես երկուշաբթի օրը նրանց երկրպագելու եմ Ռուսաստանի դեմ խաղերում»,- ասել է 29-ամյա Էրիկսենը, ով սրտի կանգ էր ստացել Եվրո-2020-ի Ֆինլանդիայի դեմ խաղում:
Կարծիքներ