Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով վճռի դեմ

Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով վճռի դեմ

«Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: 

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը և անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում:

Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվել էր 2020թ. սեպտեմբերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում