Ռուբեն Վարդանյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում չի եղել․ Վարդանյանը մասնակցել է Հարությունյան-Փաշինյան հանդիպմանը
1in.am-ը գրում է.
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան ռուսալեզու RTVI հեռուստաալիքին, որի ընթացքում հայտարարել է, թե հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են աշխատանքային հարցեր, Արցախի առաջ կանգնած խնդիրներ։ Ռուբեն Վարդանյանը հարցազրույցի ընթացքում «աշխատանքային» է գնահատել իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները։
Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ Ռուբեն Վարդանյան – Նիկոլ Փաշինյան հանդիպում մինչ օրս չի եղել, փոխարենը եղել է Հայաստանի վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի և ԼՂ նախագահի՝ Արայիկ Հարությունյանի հանդիպում։ Եվ միայն ԼՂ նախագահի՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքից հետո է Փաշինյանը Ռուբեն Վարդանյանին թույլ տվել ներկա գտնվել հանդիպմանը։
Կարծիքներ