Արքայազն Չարլզը հայտնել է իր պլանները՝ թագուհու մահից հետո

Արքայազն Չարլզը հայտնել է իր պլանները՝ թագուհու մահից հետո

Ուելսի արքայազն Չարլզը մտադիր է բրիտանական միապետությունը դարձնել ավելի բաց: Նա հնարավորություն կտա հասարակությանը  ավելի մոտիկից տեսնել արքայական պալատը, այդ թվում՝ Բուքինգեմյան պալատը։ Այս մասին գրում է TheTimes-ը:  Պարբերականը հայտնում է, որ 72-ամյա արքայազնը ցանկանում է, որ Բուքինգեմյան պալատը, Քլերենս հաուսը, Վինձորի ամրոցը, Սանդրիգեմը և Բալմորալը մասնավոր տարածքից վերածվեն հասարակությանը հասանելի վայրերի:

«Դա տեղի կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո միայն, բայց թագուհին տեղյակ է որդու պլանների մասին»,-գրում է մամուլը: Այժմ Բուքինգեմյան պալատը հուլիսի մեկից մինչև նոյեմբեր է բաց հասարակության առջև, երբ թագուհին մեկնում է Բալմորալ ամրոց: Ամեն տարի արքայական պալատը տեսնելու համար մոտ 500.000 մարդ է այցելում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում