Իսրայելը հայտարարել է պատերազմի նոր փուլի մասին
Իսրայելը իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսում է պատերազմի նոր փուլը։
Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Կարծում եմ՝ մենք այս պատերազմի նոր փուլի սկզբում ենք և պետք է հարմարվենք»,- ավելացրեց Գալլանտը:
Պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ հյուսիսային ուղղությամբ ռազմական գործողությունների նպատակը պարզ և հստակ է՝ հյուսիսային բնակավայրերի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ։ Սեպտեմբերի 17-ի գիշերը Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել այդ առաջադրանքը ներառել ռազմական գործողության հիմնական նպատակների ցանկում:
Կարծիքներ