Դատարանն Արթուր Դանիելյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Հրաչյա Հակոբյանից

Դատարանն Արթուր Դանիելյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Հրաչյա Հակոբյանից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանից: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:   

Դատարանն Արթուր Դանիելյանին պարտավորեցրել է  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի` իրեն պատկանող անձնական էջում կատարված հրապարակմամբ արված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Հրաչյա Հակոբյանից, ինչպես նաև ` զրպարտության (500.000 դրամ) և վիրավորական արտահայտության համար (100.000 դրամ) բռնագանձել նյութական փոխհատուցում:   

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանը 29.04.2020 թվականին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, որով Հրաչյա Հակոբյանին զրպարտել էր ծխախոտի մաքսանենգության հետ կապ ունենալու համար: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում