Քո ապրուստը ձրի է. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Քո ապրուստը ձրի է. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝  «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է խանութում գնումներ կատարելիս Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի արած այն հայտարարությանը, թե ապրանքների գները բավականին հարմար են։ Գրում է Ermenihaber.am-ը։

«Դրանք քեզ համար են հարմար։ Առանց այդ էլ քո ապրուստը ձրի է։ Արդյոք դու գիտե՞ս, թե ամսվա մեջ 2.825 լիրա նվազագույն աշխատավարձ ստացողն ինչպես է գոյատևում։ Ընդ որում այդ մարդը նաև հարկ է վճարում»,- հանդիմանել է Քըլըչդարօղլուն Էրդողանին։

Ընդդիմադիր կուսակցապետը նաև ընդգծել է, որ տան վարձերը միայն Ստամբուլում 1 տարում աճել են 63 տոկոսով, իսկ ահա Անկարայում՝ 35 տոկոսով և հավելել․ «Ժողովրդի՞ն ես խաբում, մի՞թե չգիտես, թե ինչ գներ են»։

Նշենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելել էր Գյուղատնտեսական վարկային կոպերատիվի խանութներից մեկը և գնումներ կատարել։ Գնումներից հետո նա հայտարարել էր, որ գները բավականին հարմար են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում