Բայդենը մեկնաբանել է նախագահական ընտրարշավից հրաժարվելու որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ուղերձով՝ մեկնաբանել է նախագահական ընտրարշավից հրաժարվելու որոշումը։
«Ամերիկայի համար եկել է բեկումնային պահ, պատմության այն հազվագյուտ պահերից մեկը, երբ որոշումները, որոնք մենք հիմա կայացնում ենք, որոշելու են մեր երկրի և աշխարհի ճակատագիրը գալիք տասնամյակների համար»,– իր ելույթն այսպես է սկսել նա։
«Ես հարգում եմ այդ պաշտոնը, բայց ավելի շատ եմ սիրում իմ երկիրը։ Մեր ազգը միավորելու լավագույն միջոցը էստաֆետը երիտասարդ սերնդին փոխանցելն է»,– իր որոշումը մեկնաբանել է Բայդենը և հույս հայտնել, որ կշարունակի պայքարը հանուն ժողովրդավարության։
Կարծիքներ