Բայդենը Նեթանյահուին աջակցություն է հայտնել
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում հաստատել է իր աջակցությունը հրթիռային հարձակումներից հրեական պետության ինքնապաշտպանության իրավունքին: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը:
«Նախագահը Բայդենը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի և Գազայի այլ ահաբեկչական խմբավորումների հրթիռային հարձակումներից պաշտպանվելու իրավունքին: Նա դատապարտել է Իսրայելի քաղաքների վրա այդ անխնա հարձակումները», հայտնում է Սպիտակ տունը:
ԱՄՆ ղեկավարը նաև նշել է, որ հակամարտության ներկա սրման զոհ են դարձել ինչպես իսրայելցիները, այնպես էլ՝ պաղեստինցիները, ներառյալ՝ երեխաները:
Բայդենը նաև հեռախոսազրւյց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Նրանք խոսել են պաղեստինա-իսրայելական հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը ԱՄՆ հակվածության մասին և պահանջ է եղել, որ Համասը դադարեցնի հրթիռային հարվածները Իսրայելի ուղղությամբ:
Բայդենը նաև մտահոգություն հայտնել իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Գազայում 11 հարկանի շենքի վրա հրթիռային հարվածի կապակցությամբ, որտեղ տեղակայված էին աշխարհի ԶԼՄ-ների գրասենյակները, այդ թվում`Associated Press- ը: Ի դեպ, սա Գազայի հատվածի չորրորդ երկնաքերն էր, որն այս շաբաթ դարձել էր իսրայելական հրթիռային հարվածների թիրախ:
Կարծիքներ