Ռուսաստանը կօգնի Տաջիկստանին ահաբեկչական սպառնալիքի մեծանալու դեպքում
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի պարտավորությունների շրջանակներում Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Աֆղանստանի տարածքից ահաբեկչական սպառնալիքների ուժեղանալու դեպքում՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման համեմատ: Այդ մասին հուլիսի 1-ին լրագրողներին հայտարարել Է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը:
Իր հայտարարությունը նա արել Է Դուշանբեում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական ասամբլեայի (ԽԱ) խորհրդի նիստից առաջ: «Եթե պահանջվի, մենք, իհարկե, ՀԱՊԿ-ի պարտավորությունների շրջանակներում Տաջիկստանին համակողմանի օգնություն կցուցաբերենք (ահաբեկչական սպառնալիքի մեծանալու դեպքում): Մենք նրան, բնականաբար, միայնակ չենք թողնի»,-ասել Է Շամանովը, որն ընդգրկված Է ռուսաստանյան պատվիրակության կազմում:
Նրա խոսքով՝ Աֆղանստանի իրադրությունը կքննարկվի ՀԱՊԿ-ի ԽԱ-ի խորհրդում:
«Ես կարծում եմ, որ այդ թեման ավելի շատ կարող Է շոշափվել գնահատման հարթության վրա: Այսօրվա դրությամբ (մենք երեկ եւ այսօր զրուցել ենք գործընկերների հետ) Տաջիկստան պետության ղեկավարությունը նման սուր անհանգստություն չի հայտնել»,-նշել Է նա: Դումայի կոմիտեի ղեկավարը նաեւ հիշեցրել Է ռուսաստանյան կողմի դիրքորոշման մասին՝ կապված Աֆղանստանի իրադրության առումով անհանգստության հետ:
«Միջոցառումները, այդ թվում նաեւ մեր՝ ռուսաստանյան կողմից, նշել Է ե՛ւ պաշտպանության նախարարը, ե՛ւ նախագահը, որ մեզ հարկավոր կլինի մտածել Տաջիկստանի 201-րդ ռազմաբազան անհրաժեշտ միջոցներով հանդերձելու մասին»,-նշել Է Շամանովը, հավելելով, որ, նրա տեղեկություններով, ռուսաստանյան սահմանապահներն այժմ «ձեռնարկում են կազմակերպչական բնույթի մի ամբողջ շարք միջոցներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ