ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով. Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս տարածաշրջանային կոմունիկացիների օգտին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքից։
Այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։
«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնց հնարավոր է եղել հասնել երեք երկրի առաջնորդների մակարդակով, և որոնք իրենց արտահայտումն են գտել 2020թ․ նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերի 14-ին այցելել է Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին:
Կարծիքներ