Գլուխներս բարձր, դուխներս տեղը գնում ենք առաջ, քանի որ ճշմարտությունը մեզ հետ է. Արփի Դավոյան

Գլուխներս բարձր, դուխներս  տեղը գնում ենք առաջ, քանի որ ճշմարտությունը մեզ հետ է. Արփի Դավոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Սիրելի ընկերներ և հարազատներ, վերջին օրերին շատ հայտնի ուժեր տարբեր տեսակի հնարքներն են գործադրում` կիրառելով արհեստական ուժի և քանակի ցուցադրման իմիտացիա, որը միտված է ձեզ հոգեբանորեն ճնշել։

Գլուխներս բարձր, դուխներս տեղը գնում ենք առաջ, քանի որ ճշմարտությունը մեզ հետ է։

Խնդրում եմ հիշե՜ք, որ իրավիճակի, ընտրության և իշխանության տերն ու թելադրողը դուք եք, ամեն ինչ կախված է միմյայն ձեզանից, մենք միասին ենք, հաղթելու ենք և շարունակելու ենք կառուցել մեր երկիրն այնպես, ինչպես երազում ենք։

Հայաստանի Հանրապետությունում Ապագա կա՜ և այդ ապագան դուք եք, մենք ենք և մեր հզոր ժողովուրդն է։

3

#քպ

#ՆիկոլՎարչապետ

#դուխով»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում