Ձեզանից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է և որոշիչ.Ապագան կերտվում է այսօր և այն ձեր ձեռքերում է. Ալեն Սիմոնյան

 Ձեզանից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է և որոշիչ.Ապագան կերտվում է այսօր և այն ձեր ձեռքերում է. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի ընկերներ, քարոզարշավի ավարտին մնացին րոպեներ, և մենք ամսի 20-ին կարևոր որոշման առջև ենք կանգնելու: Մենք միասին անցանք դժոխքի միջով: Մենք մահացանք հազարավոր անգամներ, մեր մարմնից մի կտոր պոկեցին: Աշխարհը, որը մենք գիտեինք, փուլ եկավ մեր գլխին, երբ մենք նրան վերջապես հասանք: Մեզ «գզեցին», փորձեցին արնաքամ անել, և մենք կանգուն մնացինք: Միասին կանգուն մնացինք: Հիմա եկել է ժամանակը, երբ կա մեկ հրամայական՝ Մենք պետք է ապրենք! Անցյալի հալվող ստվերներն այսօր իրենց վերջին կռիվն են տալիս իրենց անձնական շահի համար և ամսի 20-ին մենք, մի կողմ դնելով ամեն բան, պետք է պատասխան տանք՝ ո՞ր Հայաստանում ենք մենք ուզում ապրել՝ անցյալի՞, թե՞ ապագայի: Դրա համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք ապահովել ժողովրդի հաղթանակը, անքննելի, պողպատե հաղթանակը! Ուստի ձեզանից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է և որոշիչ: Ապագան կերտվում է այսօր և այն ձեր ձեռքերում է:
Սիրում եմ քեզ, իմ ուժեղ և իմաստուն Հայ ժողովուրդ !

#ԱպագաԿա»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում