Բայդենը Սպիտակ տունն անվանել է «ոսկե վանդակ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր կյանքը Սպիտակ տանը համեմատել է «ոսկե վանդակում» ապրելու հետ: Ամերիկյան առաջնորդի խոսքը փոխանցում է Associated Press-ը:
«Ես առավոտյան արթնանում եմ, նայում կնոջս՝ Ջիլլին ու ասում. «Որտե՞ղ ենք մենք, գրողը տանի»»,- պատմել է Բայդենը:
Քաղաքական գործիչը ասել է, որ դեռ չի կարողանում համակերպվել, որ ինչ-որ մեկն իր համար վերարկու է պահում: Բայդենը պարզաբանել է, որ ավելի քան 100 անգամ եղել է Օվալաձև սենյակում, երբ Բարակ Օբամայի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, բայց մինչ այդ երբեք չի եղել Սպիտակ տան բնակելի հատվածում: Նրա խոսքերով՝ այն էապես տարբերվում է փոխնախագահի կեցավայրից:
Միաժամանակ Բայդենը հավաստիացրել է, որ արդեն հարմարվել է նախագահի պաշտոնին:
«Երբեմն իրադարձությունների արագ ընթացքի պատճառով թվում է, թե արդեն 4 տարի է անցել»,- ասել է նա:
Կարծիքներ