Կարեն Թռչունյանն ընտրվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
![Կարեն Թռչունյանն ընտրվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ](https://freenews.am/uploads/images/image_750x_61e5442484c07.jpg)
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել խորհրդի 17 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն:
Խորհրդի անդամ, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը Վանաձորի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջարկել է խորհրդի անդամ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի թեկնածությունը:
Միաձայն կողմ քվեարկությամբ Կարեն Թռչունյանն ընտրվել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ձայների մեծամասնությամբ՝ խորհրդի քարտուղար է ընտրվել համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Վիկտորյա Հարությունյանը:
Կարծիքներ