Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ. Բորիս Ջոնսոն

Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «New York Times»-ին ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտությունը չէ և չի դառնա:

«Սա ՆԱՏՕ-ի հակամարտություն չէ և չի դառնա»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է նա։

Միաժամանակ, նրա խոսքով, այժմ ավելի քան 20 երկիր Ուկրաինային օգնություն է ցուցաբերում պաշտպանության ոլորտում։

«Հունվարին Միացյալ Թագավորությունը եվրոպական այն սակավաթիվ երկրների թվում էր, որոնք պաշտպանական օգնություն ուղարկեցին Ուկրաինային: Այժմ ավելի քան 20 երկիր մասնակցում է այդ ջանքերին», - հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում