Արարատ Միրզոյանը հանդիպել է Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում