ԱՄՆ-ի իշխանությունները ներքին ահաբեկչությունը համարում են «երկրի համար ամենամեծ սպառնալիքը»
Ներքին ահաբեկչությունը Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքն է։ Այս մասին ասված է երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի` ներքին ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունում, հաղորդում է CNN-ը։
Ինչպես նշում է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ է մշակվել նման ռազմավարություն»։
«Այն, որ ներքին ահաբեկչությունը մեծ սպառնալիք է ԱՄՆ-ի համար, նորություն չէ, բայց վերջին տարիներին մեր քաղաքացիներն ավելի հաճախ են բախվել դրան։ Համալիր ռազմավարությունը հիմք կհանդիսանա մեր կառավարության և գործընկերների միջև փոխըմբռնման և այդ հարցին առնչվող տեղեկատվության փոխանակման համար:
Դա կկանխի ահաբեկչական կազմակերպությունների շարքերում հավաքագրումն ու բռնության կոչերը, ինչպես նաև թույլ կտա խափանել և զսպել ներքին ահաբեկիչների գործունեությունը: Մեր մոտեցումը կպաշտպանի ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքացիական իրավունքները»,- ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Բայդենը հունվարին ԱՄՆ-ի նախագահ դառնալուց անմիջապես հետո կարգադրել է 100 օրվա ընթացքում վերանայել այդ ոլորտում կառավարության քաղաքականությունը:
Նշվում է, որ առավել մեծ վտանգ են ներկայացնում «սպիտակամորթ ռասայի գերազանցության գաղափարներով առաջնորդվող ծայրահեղականները»։
Կարծիքներ