Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա բանակ. Փաշինյան

Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա բանակ. Փաշինյան

ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կա հարկ վճարող քաղաքացի, կա բանակ։ Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա բանակ։ Չկա տանկ, փամփուշտ, հրացան, պարգևավճար, մեդալ, աշխատավարձ։ Եռաբլուրն անգամ հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է։

Շատ դեպքերում մենք ասում ենք՝ ՀՀ-ին դուք լուրջ եք վերաբերվո՞ւմ։ Դուք գիտե՞ք, ինչ է մեր հայրենիքը։ Սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է։ Այս գիտակցությունը մեր մեջ մտցված է»,- ասել է վարչապետը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում