Վստահ եմ, որ իշխանությունը ունի բարձր վարկանիշ. Ռուստամ Բադասյան

Օրերս համացանցում լուրեր էին պտտավում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը ուղղորդում է քննիչներին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողնեի հետ զրույցում նշեց, որ համացանցում ապատեղեկատվության շրջանակն այնքան լայն է, որ դժվար է իրական և ոչ իրական լուրերն իրարից տարբերակել, սակայն դատախազությունն արդեն արձագանքել է:
Անդրադառնալով հարցին, որ մտավախություն կա, որ արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը վարչական ռեսուրս կկիրառի, նախարարը պատասխանեց.
«Դա կարծում եմ զավեշտի դաշտից, է որովհետեւ մենք թե համապետական, թե տեղական ընտրությունների ժամանակ ապացուցել ենք, որ 2018-ի հունիսից հետո ՀՀ-ում չի եղել ոչ միայն ընտրության կեղծման, այլ կեղծման փորձ»:
Ինչ վերաբերվում է իշխանության ունեցած վականիշին, Բադասայանը նշեց, որ վստահ է, որ իշխանությունը ունի բարձր վարկանիշ
Կարծիքներ