Գլուխդ բարձր պահիր. Պելեն աջակցել է Մբապեին

Լեգենդար Պելեն աջակցել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որի չիրացրած 11-մետրանոցը ճակատագրական եղավ Ֆրանսիայի հավաքականի համար: Հետխաղյա 11-մետրանոցների պայքարում Մբապեն միակն էր, որն անարդյունավետ հարված կատարեց:
«Գլուխդ բարձր պահի՛ր, Կիլիան: Վաղը նոր ուղևորության առաջին օրն է»,- գրել է Պելեն «Թվիթերում»՝ նշելով Մբապեի էջը:
Կարծիքներ