Սուդանում հատուկջոկատայինները մահապատժի են դատապարտվել
Սուդանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց հատուկջոկատայինների, որոնք կրակել էին անզեն ուսանողների վրա: Այս մասին հայտնում է Лента.ру-ն՝ վկայակոչելով Alintibaha հրատարակությանը:
2019 թվականի հուլիսի 29 -ին բողոքի ցույցերի ժամանակ սպանվեց վեց ուսանող: Նրանք պահանջում էին զինվորականներից իշխանությունը փոխանցել քաղաքացիական ուժերին: Ցուցարարների սպանությանը մասնակցության մեղադրանքներ են առաջադրվել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ութ դիպուկահարների դեմ:
Դատարանը լսել է վկաների ցուցմունքները և որոշել ներում շնորհել երկու մեղադրյալներին: Ըստ ականատեսների հաղորդումների, երկու դիպուկահար զինված չեն եղել: Նրանք փորձել են թույլ չտալ, որ մնացած դիպուկահարները կրակեն ցուցարարների վրա:
Կարծիքներ