Մեկ տարում ԼՂ-ում խաղաղապահներն ապահովել են ավելի քան 8 000 մեքենայի անվտանգ տեղաշարժը

Մեկ տարում ԼՂ-ում խաղաղապահներն ապահովել են  ավելի քան 8 000 մեքենայի անվտանգ տեղաշարժը

 Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են շուրջ 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8 000 մեքենայի անվտանգ տեղաշարժը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքէջը:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Ջիվանի և հակառակ ուղղություններով:

Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթևեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:  

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 5 դիտակետ կա, նրանք ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով:

Բացի քաղաքացիական տրանսպորտի եւ հումանիտար բեռների ուղեկցման խնդիրների կատարումից, ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կանոնավոր կերպով ներգրավվում են Լաչինի միջանցքում հումանիտար ակցիաների անցկացման եւ անվտանգության ապահովման գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում