Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Իսակով բարբիքյու»-ում (ք․ Երևան, Իսակովի 27/3), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

 

Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում