Մոսկվա են վերադարձել անհետացած հազվագյուտ կենդանիները

Մոսկվա են վերադարձել անհետացած հազվագյուտ կենդանիները

2020 թվականին հայտնաբերվել են հազվագյուտ զրոյական կարգավիճակով տեսակներ, որոնք համարվել են Մոսկվայից անհետացած: Դրանցից են նաեւ մոխրագույն բադն ու կրետակերը, գրում է Մոսկվայի կառավարություն-ը:

Հազվագյուտ կենդանիների վերադարձը դեպի մայրաքաղաք հնարավոր էր դարձել էկոհամակարգերը վերականգնելու, պահպանելու եւ զարգացնելու միջոցով՝ հաշվի առնելով մոնիթորինգային հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ գիտական փորձի եւ բարձր տեխնոլոգիաների կիրառումը:

Մոսպրիրոդայի մասնագետները գրանցել են մայրաքաղաքում ավելի քան 40 տեսակ թռչուն եւ ավելի քան 10 տեսակ կաթնասուն, որոնք գրանցված են Մոսկվայի Կարմիր գրքում: 2020 թվականին ընդհանուր առմամբ անցկացվել է 315 հաշվառում, որոնք թույլ են տվել հայտնաբերել կենսաբանական բազմազանությունը:

Այդպիսի պարբերաբար հաշվառումների ժամանակ Մոսպրիրոդայի մասնագետները գրանցում են բնության տարածքներում բոլոր բնակիչների հետ հանդիպումները, ինչպես նաեւ դրանց հետքերը: Սակայն հատուկ ուշադրություն է հատկացվում Մոսկվայի Կարմիր գրքում ներառված ներկայացուցիչներին հետեւելուն եւ դրանց դիտարկմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում