Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում պարտվել է Լատվիային

Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական խաղում պարտվել է Լատվիային

Սեպտեմբերի 6-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիում Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Լատվիայի Մ-17 ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով զիջել են մրցակցին:

Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն:

Հայաստանի Մ-17 հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հասակակիցների դեմ սեպտեմբերի 7-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում