Վազգեն Թևանյանը` արծաթե մեդալակիր

Վազգեն Թևանյանը` արծաթե մեդալակիր

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Տոկիոյի և Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանն Ալբանիայում ընթացող Մուհամեդ Մալոյի անվան միջազգային վարկանիշային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։

70 կգ քաշային կարգի եզրափակչում մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտվել է ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։

Թևանյանը մրցաշարում պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և հաղթել էր համապատասխանաբար Միխալ Գեորգիևին (Բուլղարիա, 4-0), Վասիլե Դյակոնին (Մոլդովա, 3-2) իսկ կիսաեզրափակչում՝ վրացի Ակակի Կեմերտելիձեին (6-0)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում