Կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացին ձերբակալվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 5-ին ձերբակալել են քաղաքացուհու, որը ենթադրյալ կեղծ անձնագրով և ամուսնության վկայականով գնացել էր կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Կարծիքներ