Այսօր ևս հանարահավաք չի լինի. Ընդդիմությունը հիասթափվե՞լ է, թե եղանակային պայմաններն են կրկին մեղավոր

Այսօր ևս հանարահավաք չի լինի. Ընդդիմությունը հիասթափվե՞լ է, թե եղանակային պայմաններն են կրկին մեղավոր

Շուրջ մեկ ամիս փողոցային պայքար մղող և հայրենիքի «փրկությամբ»  զբաղվող ընդդիմության մոտ ակնհայտ հոգնածության, կամ հուսալքության տարրեր են նկատում։ Նրանք հայտարարել են, որ այսօր հանրահավաք չի լինելու, և փաստորեն սահմանափակվել են մի քանի տասնյակ մեքենաներով ավտոերթ իրականացնելով։ Թե ինչու հանրահավաք չեն հրավիրում դժվար է գուշակել, միգուցե քամոտ եղանակն է այս անգամ էլ խոչընդոտում հայրենիք փրկելուն, թե՞ քաղաքական ասելիքը վաղուց սպառված է և իրենք էլ հանգել են նրան, որ «հուժկու» հանրահավաքները այլևս որևէ քայլ չեն մոտեցնում  այդքան բաղձալի իշխանափոխությունը։ Այս մասին գրում է MediaNews-ը։ 

Օրեր առաջ անձրևի պատճառով  չեղարկվեց հանրահավաքը, այսօր մեկ այլ անհասկանալի պատճառով։ Սակայն այստեղ հետաքրքրականը Գեղամ Մանուկյանի մեկնաբանությունն է , թե «Ֆիքսված չէ, որ ամեն օր հանրահավաք է լինելու»։ Շատ բարի, եթե ֆիքսված չէ, որ ամեն օր հանրահավաք է լինելու ապա օրեր անցած գուցե ֆիքսված չլինի, որ առհասարակ պետք է փողոցում լինել և շարունակել քաղաքացիների ազատ տեղաշարժի համար անհարմարություններ պատճառել։

Մի քանի կուսակցություններով Ֆրանսիայի հրապարակը զավթած ընդդիմությանը այդպես էլ չհաջողվեց 10 հազարը գերազանցող հանրահավաք անցկացնել։ Որքան ցուցարարների քանակությունը նվազեց, այդքան իրենք ավելի մեծ թվեր սկսեցին հրապարակել(30, 40, 50 հազար)։  Ցերեկային անհնազանդության ակցիաները  սկսել են անել նրա համար, կարծես ցույց տալու թե իրենք պարապ չեն և զբաղվում են հայրենիքի փրկությամբ, իսկ երեկոյան հանրահավաքները անընդհատ չեղարկելուց հետո,  տրամաբանական հարց է առաջանում, ինչո՞ւ են նրանք շարունակում օկուպացրած պահել Ֆրանսիայի հրապարակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում