«Լուսնից կախված մարդու» հեղինակին Թուրքիայում սպառնում է մինչև 11 տարվա բանտարկություն

«Լուսնից կախված մարդու» հեղինակին Թուրքիայում սպառնում է մինչև 11 տարվա բանտարկություն

Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք ծաղրանկարիչ Օմուրջան Իչջանի դեմ հարուցված քրեական գործը։ Նա Թուրքիայի դրոշին ավելացրել էր կիսալուսնից կախված մարդու կերպարանք, գրում է Ermenihaber-ը։

Ծաղրանկարի հեղինակը, սակայն, չէր ներկայացել դատական նիստին։ Իսկ դատավորը Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսներից փորձագիտական եզրակացություն է պահանջել՝ կողմնորոշվելու՝ տվյալ նկարը գեղագիտական արժեք ունի՞, թե՞ ոչ։

Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ այդ պատկերի հեղինակ Իչջանը սոցցանցերում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական նկարներ է հրապարակել։ «Պետության ինքնիշխանության խորհրդանշանները ծաղրելու» և «շարունակաբար ու հրապարակայնորեն հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով նկարչին 2 տարի 3 ամսից մինչև 11 տարի 2 ամիս ազատազրկում է սպասում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում