Լավրովը և Այվազյանը կենսաբանական անվտանգության ոլորտում հուշագիր են ստորագրել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հինգշաբթի օրը ստորագրել են կենսաբանական անվտանգության ապահովման մասին միջկառավարական հուշագիր:
«Այսօր մենք ստորագրեցինք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման մասին: Դրա իրագործումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն և ավելի արդիական ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ և կօգնի ամրապնդելու մեր ընդհանուր կենսաբանական անվտանգության տարածքը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը համատեղ մամուլի ասուլիսում։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Երևանը կխթանեն «այս արդիական թեման բազմակողմ կառույցների շրջանակներում», այդ թվում ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և ԱՊՀ-ում:
Կարծիքներ