Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստից հետո տեղի կունենա ԱԽ նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստից հետո տեղի կունենա ԱԽ նիստ

Կառավարության նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այդ մասին կառավարության նիստի սկզբում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Կքննարկենք Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ ԱԽ նիստ էր տեղի ունեցել նաև մայիսի 12-ին՝ ուշ երեկոյան:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում