ԱՄՆ-ն հաստատել է բրիտանական բեռնատար նավի խորտակումը հութիների հարվածից

ԱՄՆ-ն հաստատել է բրիտանական բեռնատար նավի խորտակումը հութիների հարվածից

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների հրթիռային հարվածի հետևանքով Կարմիր ծովում բրիտանական բեռնատար նավի խորտակման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ մարտի 2-ին, ժամը մոտավորապես 02:15-ին, բելիզյան դրոշով, բրիտանական Rubymar նավը խորտակվել է Կարմիր ծովում՝ հութիների հականավային բալիստիկ հրթիռի հարվածից:

Ըստ աղբյուրի՝ նավով տեղափոխվող մոտ 21 հազար տոննա պարարտանյութը՝ ամոնիումի սուլֆատը, Կարմիր ծովում հայտնվելով, բնապահպանական վտանգ է ներկայացնում: Բացի այդ՝ խորտակվող նավը կարող է վտանգավոր լինել ջրային ծանրաբեռնված ուղով ընթացող  այլ նավերի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում