Ռուսաստանում նվազել Է տնտեսական ակտիվությունը. ՌԴ ԿԲ
Տնտեսական ակտիվությունը Ռուսաստանում սեպտեմբերին սկսել Է նվազել ամռան ամիսներին կայունանալուց հետո, այդ թվում՝ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացման պատճառով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան: «Ըստ օպերատիվ տվյալների, ամռան ամիսներին տնտեսական ակտիվության կայունանալուց հետո սեպտեմբերին այն կրկին սկսել Է նվազել: Պատճառներից կարելի Է համարել սպառողական պահանջարկի թուլացումը, ինչպես նաեւ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացումը»,-հայտնել Է ԿԲ-ի ղեկավարը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ