Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում են այդ ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում