Հնդկաստանը կորոնավիրուսի՝ մեկ օրում հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում 2-րդն է դարձել

Հնդկաստանը կորոնավիրուսի՝ մեկ օրում հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում 2-րդն է դարձել

Հնդկաստանը Բրազիլիային գերազանցել է կորոնավիրուսի՝ մեկ օրում հայտնաբերված դեպքերի թվով և աշխարհում երկրորդ տեղում հայտնվել՝ հաջորդելով ԱՄՆ-ին, հայտնի է դառնում Worldometers.info կայքից։

Ընդհանուր առմամբ, աշխարհում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 171 500 նոր դեպք, որի գրեթե մեկ երրորդը՝ 50 500-ը, բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Օրական հայտնաբերված վարակակիրների թվով երկրորդ տեղում 22 500 ցուցանիշով Հնդկաստանն է, երրորդ տեղում՝ 21 500 դեպքով՝ Բրազիլիան։

Կորոնավիրուսի մահվան դեպքերի օրական թվով առաջին տեղում է Բրազիլիան (656), երկրորդ տեղում՝ Հնդկաստանը (474), երրորդում՝ ԱՄՆ-ն (378)։

Նշենք, որ աշխարհում կա հինգ երկիր, որտեղ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավել է 300 000-ից, դրանք են՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն։

Ընդհանուր առմամբ, աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 11,7 միլիոն դեպք, ապաքինվել է ավելի քան 6,6 միլիոն, մահացել՝ ավելի քան 540 000 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում