Հունիսի 30-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվել և հաստատվել են 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:
ԱԺ խորհուրդը որոշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:
Կարծիքներ